Ապացույցների կարիք չունի այն դրույթը, որ ղեկավարները և կառավարչական անձնակազմը բացառիկ դեր ունեն կազմակերպության գործունեության բոլոր ոլորտների զարգացման գործում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են սնանկության եզրին գտնվող խոշոր ընկերությունները վերածնունդ ապրում և դառնում առաջատար՝ ուժեղ կառավարչի առկայության պարագայում: Բարձրագույն ղեկավարի կարևորագույն ունակությունը կանխատեսելն է: Ղեկավարին պետք է անհատապես ուսուցանել, ընդ որում` այն ամենը, ինչ նա  ամենակարևորն է համարում իր համար: Մեր ծրագրերի նպատակն է ղեկավարների մեջ բացահայտել գլխավոր հատկանիշը` ապագայի պատկերը տեսնելու կարողությունը: DBA ծրագիր քչերի համար է: Եթե աշխարհում կան գործարար վարչարարության մագիստրոսի (MBA) աստիճան ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ, ապա դոկտորներն ընդամենը մի քանի հարյուրն են: DBA-ը պատվավոր կոչում է: Այդ կոչմանն արժանի են միայն իսկական առաջնորդները, ովքեր ընդունակ են իրենց ընկերությունների համար հաջողություն ապահովել: Մարդկանց և նրանց կառավարելու ունակության մեջ ներդրում կատարելու արդյունավետությունը հնարավոր չէ չափել ուղղակիորեն: Սակայն լավ առաջնորդի աշխատանքի արդյունքն անհամեմատ ավելի մեծ է, քան ցանկացած տեխնիկական նորամուծություն:

Աբել Աղանբեգյան

ԿԿԲԴ գիտական խորհրդի նախագահ,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Ընկերության արդյունավետ կառավարման անհրաժեշտ պայման է առաջնորդի առկայությունը: Հաջողակ գործարար կամ թոփ մենեջեր լինելու համար անհրաժեշտ է կարողանալ կանխատեսել արդյունքները և իմանալ դրանց հասնելու մեխանիզմները: Հայաստանում տնտեսությունը բավական երիտասարդ է, սակայն աշխարհում շուկայական հարաբերությունների մեծ փորձ և գիտելիքներ են կուտակված: Մենք մտադիր ենք հայկական հող տեղափոխել Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բիզնես կրթության փորձը: ԿԿԲԴ-ն ներկայացնում է կրթություն, որը գործարարների և մենեջերների համար որակավորման  բարձրագույն աստիճան է: DBA կրթական ծրագիրը նոր երևույթ է Հայաստանի բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում: Մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ և գործարար աշխարհի նոր առաջնորդներ: Ծրագիրը մեկնարկել է, և ես համոզված եմ դրա հաջողության մեջ:

 

 

 

Ռադիկ Վանունց

ԿԿԲԴ Տնօրենների խորհրդի նախագահ,

գործարար կառավարման դոկտոր

2011-09-09

"ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՄԻՋ ԵՎ ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԵՏ"

Սեպտեմբերի 9-ից 11-ը Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը «Երևանի Կոնյակի գործարանի» (ԵԿԳ) աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպեց «Կորպորատիվ իմիջ և բիզնես էթիկետ» թեմայով կորպորատիվ դասընթաց, որն անց կացվեց Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հանգստյան տանը:

2011-09-06

2011-2012Թ. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 2011-2012 թ. նախատեսված բիզնես դասընթացների ժամանակացույցը: Այն տեսնելու համար սեղմեք հետևյալ ֆայլը.

  2011-2012 թ. դասընթացների ժամանակացույց

2011-09-01

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը շնորհավորում է ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա առթիվ:

2012-02-29

2011-10-13

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ

Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը սիրով Ձեր ուշադրությանն է ներկայացնում աշնանային բիզնես-թրենինգներ: Մասնակցեք այս բարձրորակ թրենինգներին, ձեռք բերեք նոր գիտելիքներ և փորձ, ինչը հիանալի հնարավորություն կստեղծի  բարձրացնել Ձեր աշխատանքի արդյունավետությունը:

2011-09-06

ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑ. "ԱԿՏԻՎ ՎԱՃԱՌՔՆԵՐ"

Հոկտեմբերի 6-ից 7-ը Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցը Ձեր ուշադրությանն է ներկայացնում եզակի երկօրյա բիզնես-դասընթաց` «Ակտիվ վաճառքներ» թեմայի շուրջ:


 Հայաստան, Երևան,
 Բաղրամյան 24 դ, 11
 Հեռ.`   (+374 10) 58 80 43
 Ֆաքս`(+374 10) 58 80 44
 Էլ. փոստ` info@dba.am